ԲԱՍՎՈՅԱԺ

Բաթումի քաղաքում Սև ծովի ափին է գտնվում Վրաստանի ամենահայտնի և Սովետական Միության առաջին դելֆինարիումը: Սկսած 1975թ-ից այստեղ են գալիս տուրիստներ Վրաստանի և աշխարհի տարբեր երկրներից՝ դիտելու շոու-ծրագիրը, այդ իսկ պատճառով տոմսերը հարկավոր է ձեռք բերել վաղ: Շոուն տեղի է ունենում ժամանակակից ջրային-ժամանցային համալիրում՝ բաց երկնքի տակ: Լողավազանը զարդարված է գեղեցիկ դեկորացիաներով, որոնք վայրի բնության տպավորություն են ստեղծում: Դահլիճը հիշեցնում է արևից և անձրևից պաշտպանող ամֆիթատրոն: Դելֆինարիումի հարևանությամբ են գտնվում կենդանաբանական այգին և մեծ ակվարիումը: