ԲԱՍՎՈՅԱԺ

Տեղանքը թաքնված է սաղարթախիտ անտառի մեջ: Ժայռերի խորքից բխող գետը, սլացիկ ծառերը և ուղղաձիգ ժայռերը հեքիաթային են դարձնում տեղի բնությունը:

Տեղի Քարանձավում, XIII-XIVդդ. մոնղոլական արշավանքների ժամանակ, իր ապաստանն էր գտել բնակչությունը: Քարանձավը գտնվում է ձորի գրեթե ուղղաձիգ լանջի վրա: Նրան հասնելու համար մարդիկ ստիպված էին կառուցել աստիճան` մեկը մյուսի վրա շարված գերաններից: Կառույցը նմանվում էր լաստի, և այդ պատճառով քարանձավը մնաց ժողովրդի հիշողության մեջ «Լաստիվեր» անունով:

Ձորի ներքևում աղմկում է մի հիասքանչ ջրվեժ, որը տեղանքի բնության անբաժանելի մասն է կազմում:

Այժմ Լաստիվերին հարակից տարածքում զարգացում են ապրում ժամանակակից տուրիստական կենտրոնները՝ իրենց ծառայություններն առաջարկելով էքստրեմալ տուրիզմի սիրահարներին: